• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հնդկաստան (Գուջարաթ)

12 հունվարի, 2024

2024թ. հունվարի 10-ից 11-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում մասնակցել է 10-րդ «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի բացմանը ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Գագաթնաժողովի մասնակիցների թվում են 5 երկրների ղեկավարներ, ինչպես նաև Fortune Global 500-ի ցուցակի 5 ընկերության տնօրեններ։
«Մեր երկու երկրների տնտեսական պատմության առանցքային կողմը Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի և ներդրումների աճող տեղաշարժն է, որը վկայում է մեր երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման մասին: Ուրախալի է տեսնել, որ փոխադարձ ներդրումները երկու երկրներում գնալով ավելանում են, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների արտադրության, մետալուրգիայի, հանքարդյունաբերության, ոսկերչության ու ադամանդագործության և այլ ոլորտներում», - նշել է Վահան Քերոբյանը։ Նախարարը նաև հավելել է, որ և՛ Հայաստանի, և՛ Հնդկաստանի կառավարությունների համար կարևոր է խրախուսել և զարգացնել փոխադարձ առևտուրը, լոգիստիկ և ներդրումային հնարավորությունները: Դրանով կարելի է խթանել նորարարությունը, ստեղծել համագործակցության նոր ուղիներ և ճանապարհ հարթել դեպի բարեկեցիկ ապագա:
Հունվարի 10-ին նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրային կապերի ամրապնդմանը, արդյունաբերության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են Գուջարաթի գագաթնաժողովի անցկացումը՝ համաշխարհային տնտեսության զարգացման միտումները և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները քննարկելու տեսանկյունից։
Հունվարի 11-ին նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։ Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: